• 14/07/2022

ԱՄՆ երրորդ քաղաքացին է հայտնվել ռուսական գերության մեջ. The Guardian

ԱՄՆ երրորդ քաղաքացին է հայտնվել ռուսական գերության մեջ. The Guardian

ԱՄՆ երրորդ քաղաքացին է հայտնվել ռուսական գերության մեջ, տեղեկացնում է «The Guardian»-ը:

35-ամյա Սուեդի Մուրեքեզին գերվել է Խերսոնում, գրում է բրիտանական թերթը։

Հատկանշական է, որ ամերիկյան կողմը, ինչպես նաև գերվածի հարազատները հայտարարում են, որ Մուրեքեզին չի մասնակցում ռուսական զորքերի դեմ ռազմական գործողություններին։ Պետդեպարտամենտի խոսնակն ասել է, որ գերատեսչությունը «տեղյակ է Մուրեկեզիի կալանավորման մասին հաղորդագրություններին», սակայն հրաժարվել է այլ մեկնաբանություններից՝ վկայակոչելով «գաղտնիությունը»: