• 14/07/2022

Ռուսական ուժերը պատրաստ են մեծ հարձակմանը (Տեսանյութ)

Ռուսական ուժերը պատրաստ են մեծ հարձակմանը (Տեսանյութ)

Այս օրերին ուկրաինական ռազմաճակատում ստրատեգիական պաուզա է: Ռուսական ուժերը դոնբասյան բոլոր ուղղություններում վերախմբավորվում են, թիկունքից մոտենում է ռազմական տեղնիկայի նորանոր էշելոններ (Տեսանյութերում. նկարահանված են Տուլայի եւ Ռոստովի մարզերում):

Միակ հարձակողական ուղղությունն այս պահին Սեւերսկ-Սոլիդար-Արտյոմովսկ (Բախմուտ) ուղղությունն է, որտեղ հանգուցալուծումը մոտ է:

Սոլիդարում երեկ ռուսական ուժերը դուրս եկան քաղաքի արվարձաններ, եւ դրա գրավումը հաշված օրերի, եթե ոչ` օրվա խնդիր է: Սեւերսկում, որը Սոլիդարի գրավման դեպքում կհայտնվի շրջապատման մեջ, խուճապային տրամադրություններ են, նաեւ հաշվի առնելով, որ ռուսները քաղաքից մի քանի կիլոմետրի վրա են:

Արտյոմովսկում եւս նույն պատկերն է. հիմնական միջանկյալ բնագծերը գրավված են, եւ ռուսական ուժերը գործնականում դուրս են եկել քաղաքի արվարձանային գոտի:

Միաժամանակ (տե´ս քարտեզը) ճակատային ողջ երկայնքը ռուսական հրետանում մշտական հարվածի տակ է: Ոչնչացծավ ուժերի փոխարեն Ուկրաինան նորանոր ռեզերվներ է նետում մարտադաշը (հիմնականում` նոր հավաքագրված), որը եւս արագորեն ոչնչանում է, եւ այդպես շարունակ:

Այսպիսով, գրեթե գրավվում է Սեւերսկ-Սոլիդար-Արտյոմովսկ գիծը, ռուսական ուժերի վերախմբավորում-համալրումն ավարտվում է, իսկ ուկրաինական ռեզերվները էապես մաշվել են: Այս ամենը հուշում է մոտակա մեծ հարձակման մասին, թերեւս` առաջիկա շաբաթվա ընթացքում: