• 14/07/2022

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը ցանկանում են միանալ BRICS-ին

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը ցանկանում են միանալ BRICS-ին

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը ցանկանում են միանալ BRICS-ին: Այս մասին հայտարարել է Միջազգային կազմակերպության նախագահ Պուրնիմա Անանդը։

Նա նաեւ նշել է, որ՝ «Որոշ երկրների անդամակցության հարցը կքննարկվի 2023 թվականին՝ ասոցիացիայի հաջորդ գագաթնաժողովում»։

«Բոլոր այս երկրները ցույց են տվել միանալու իրենց հետաքրքրությունը և պատրաստվում են անդամակցության հայտ ներկայացնել։ Կարծում եմ՝ սա լավ քայլ է, քանի որ ընդլայնումը միշտ դրական է ընկալվում, դա ակնհայտորեն կբարձրացնի BRICS-ի ազդեցությունն ամբողջ աշխարհում»,- մեջբերում է նրա խոսքը «Известия»-ն։

Առաջատար զարգացող երկրների դաշինքը՝ ի դեմս BRICS-ի, այժմ ընդլայնում է իր տնտեսական և քաղաքական ազդեցությունը։ Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ երկիրը դիմել է BRICS-ին անդամակցելու համար։ Ակնկալվում է, որ Իրանը կազմակերպության անդամ կդառնա արդեն այս տարի: Արգենտինան նույնպես հետաքրքրություն է ցուցաբերել BRICS-ին միանալու հարցում: