• 27/07/2022

«Վագներ»-ի մարտիկները Ուգլեգորսկի ՋԷԿ-ի հատվածում ոչնչացրել են նացիստների հսկայական քանակություն

«Վագներ»-ի մարտիկները Ուգլեգորսկի ՋԷԿ-ի հատվածում ոչնչացրել են նացիստների հսկայական քանակություն

«Վագներ» մասնավոր ռազմական կառույցի մարտիկները Ուգլեգորսկի ՋԷԿ-ի հատվածում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի զինյալների հսկայական քանակություն:

Կայանը արգելափակվել է, կրակակետերը ավերվել են, սկսել են մաքրման գործողություններ:

Իսկ ընդհանուր առմամբ ռուսական ուժերը թշնամուն դուրս են քշեցլ Նովոլուգանսկոեից (տե´ս քարտեզը)` դրանով ամբողջովին գրավելով Սվետլոդարի ամբողջ աղեղը:

«Մենք հեռացանք Նովոլուգանսկոյից։ Ուր գնացին, չեմ կարող ասել։ Ես գիտեմ, որ զորքերի դուրսբերումը մեծ ճնշման տակ է եղել»,- «Վիլնի» ռադիոյին ասել է Սվետլոդարսկում Կիեւի ռազմաքաղաքական ներկայացուցչի` գաուլեյտերի տեղակալ Մ. Չերևկոն:

Նա հավելել է, որ այս ուղղությամբ մարտերը շարունակվում են։ «Սեմիգորյեի, Կոդեմայի մերձակայքում անընդհատ հրետակոծություններ են իրականացվում, ամբողջ հատվածը գտնվում է ծանր հրետանու գրոհի տակ, իրականացվում են նաև օդային հարվածներ»,- ընդգծել է Չերևկոն։

Նովոլուգանսկոյեն գտնվում է Ուգլեգորսկի ՋԷԿ-ի մոտ, որը ռուսական ուժերը վերցրել են երեկ կեսօրին։ Այդ պահից դաշնակից ուժերը լիովին վերահսկողության տակ վերցրեցին «Սվետլոդարսկի աղեղը»՝ Ուկրաինայի Զինված ուժերի ամրացված տարածքը Արտյոմովսկից հարավ-արևելք: Հիշեցնենք, որ Սվետլոդարսկն ազատագրվել է դեռ մայիսին։