• 27/07/2022

Մեր երկիրը ծնկի է իջել. Թրամփ (Տեսանյութ)

Մեր երկիրը ծնկի է իջել. Թրամփ (Տեսանյութ)

Մեր երկիրը ծնկի է իջել: Մենք բառացիորեն ծնկի ենք: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ո՞վ կմտածեր, որ դա տեղի կունենա, գնաճը ռեկորդային է 49 տարվա համար՝ 9,1%, վառելիքի գներն ամենաբարձրն են մեր երկրի պատմության մեջ: Մենք դարձել ենք մի պետություն, որը մյուս երկրներին էներգառեսուրսներ է խնդրում, միլիոնավոր անօրինական ներգաղթյալներ են անցնում մեր լայն բաց սահմաններով: Մեր երկիրը պետք է մեկը մյուսի հետևից պատմական նվաստացումների հետ առնչվի»,- ասաց նախկին նախագահը: