• 27/07/2022

Ռուսական բանակը գրոհում է Ավդիիվկան

Ռուսական բանակը գրոհում է Ավդիիվկան

Քրչ առաջ շրջանառության մեջ մտած տվյալների համաձայն՝ ռուսական ուժերը ուժերը զանգվածային հրետակոծում են Ավդիիվկայի մերձակայքում գտնվող ուկրաինական ամրացված տարածքը։ Ըստ տեղի աղբյուրների, ըստ ամենայնի՝ սկսվել է այդ առանցքային բնակավայրի գրոհը:

«Ավդիիվկայի վրա հարձակում է: Զանգվածային հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերին»,- ասել է աղբյուրը։

Ավդիիվկան ներկայումս Ուկրաինայի զինված ուժերի ամենահզոր ամրացված տարածքներից է։ Հենց այդտեղից է իրականացվում Դոնեցկի վրա հարձակումների մեծ մասը։ Քաղաքի գրավումը կարեւոր է ոչ միայն ռազմական, այլեւ մարդասիրական տեսանկյունից. սա միակ միջոցն է՝ դադարեցնել Դոնեցկի հրետակոծությունը։