• 27/07/2022

Ինչ են քննարկելու Պուտինն ու Էրդողանը Սոչիում

Ինչ են քննարկելու Պուտինն ու Էրդողանը Սոչիում

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 5-ին Սոչիում կհանդիպեն։

Այս հանդիպմանը պետությունների ղեկավարները կգնահատեն սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման գործընթացի մեկնարկը, ինչպես նաև կքննարկեն ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները, հայտնել են Կրեմլում։

«Այժմ արդեն պետք է սկսվի դե ֆակտո իրականացումը (ուկրաինական հացահատիկի արտահանման մասին համաձայնագրի): Սա լավ հնարավորություն կլինի Սոչիում կարծիքներ փոխանակելու այն մասին, թե ինչպես է (գործընթացը) համապատասխանում ձեռք բերված պայմանավորվածություններին»,- պարզաբանել է նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Խոսելով Մոսկվայի և Անկարայի ռազմատեխնիկական համագործակցության մասին՝ Պեսկովը հաստատել է, որ այդ հարցը «մշտապես օրակարգում է», սակայն խուսափել է պատասխանել այն հարցին, թե Պուտինն ու Էրդողանը Սոչիում կքննարկե՞ն Baykar Makina-ի (արտադրող) արտադրության հեռանկարները (անօդաչու սարքեր Ռուսաստանի համար):

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր «Բայրաքտար) արտադրողի հետ համագործակցություն հաստատելու ՌԴ-ի ցանկության մասին։