• 29/07/2022

Իրավիճակը կտրուկ սրվում է. Նենսի Փելոսը հաջորդ շաբաթ այնուամենայնիվ կայցելի Թայվան

Իրավիճակը կտրուկ սրվում է. Նենսի Փելոսը հաջորդ շաբաթ այնուամենայնիվ կայցելի Թայվան

Իրավիճակը կտրուկ սրվում է. մի քանի դիվանագիտական ​​աղբյուրները հաստատում են, որ Նենսի Փելոսը հաջորդ շաբաթ կմեկնի Թայվան, չնայած Պեկինի մի շարք ծայրահեղ ծանր զգուշացումներին:

Այս մասին իր Twitter-ում հայտնել է Washington Post-ի սյունակագիր Ջոշ Ռոջինը։

Այս տեղեկատվությանն արձագանքել է չինական կողմը՝ հույս հայտնելով, որ բոլոր պետությունները կհարգեն ՉԺՀ-ի ինքնիշխանությունը, իսկ «համապատասխան երկիրը» (ԱՄՆ) կրակի հետ չի խաղա։ Տեսնենք:

Իրավիճակն անլուծելի է թվում նաեւ նրանով, որ եթե հիմա Փելոս չմեկնի, ապա դա կդառնա ԱՄՆ-ի հեղինակությանը հասցված հերթական ծանրագույն հարվածը:

Բայց եթե մեկնի եւ Պեկինը բազում սպառնալիքներից հետո աչքերը փակի, ապա Չինաստանը կարող է կորցնել Թայվանը: