• 29/07/2022

Չինական բանակ. «Պատրաստվե՛ք պատերազմի» (ՖՈՏՈ)

Չինական բանակ. «Պատրաստվե՛ք պատերազմի» (ՖՈՏՈ)

Չինաստանի 80-րդ բանակի պաշտոնական Weibo աքաունթում հայտնվել է «Պատրաստվիր պատերազմի» (备战!) գրառումը: Արձագանքելով` ժողովուրդը զանգվածաբար աջակցել է զորքերին։

Ռազմական գործողությունների նախապատրաստման մասին հայտարարել է նաեւ չինական խոշորագույն Global Times լրատվամիջոցը։ Հոդվածում ասվում էր, որ «Պատրաստվեք ճակատամարտին (պատերազմի համար)» գրառումը մի քանի ժամում հավաքել է ավելի քան 300 000 հավանում և ավելի քան 19 000 դրական մեկնաբանություն։

Որոշ չինացի վետերաններ ասել են, որ իրենք միշտ պատրաստ են վերադառնալ բանակ, երբ երկիրը դրա կարիքը ունենա: