• 29/07/2022

Բայդենի սխալի պատճառով ԱՄՆ-ը միաժամանակ երկու հակամարտությունների մեջ է ընկնելու. The Hill

Բայդենի սխալի պատճառով ԱՄՆ-ը միաժամանակ երկու հակամարտությունների մեջ է ընկնելու. The Hill

ԱՄՆ-ը կարող է միաժամանակ հայտնվել երկու հակամարտությունների մեջ՝ նախագահ Բայդենի անհեռատես քաղաքականության և ազգային անվտանգության թիմի կազմը վերաիմաստավորելու նրա չցանկանալու պատճառով: Այս մասին պատմաբան Մարկ Թոթը և նախկին հետախույզ Ջոնաթան Սվիթը The Hill-ի համար հոդվածում գրել են.

«Առաջիկա ամիսներին ԱՄՆ-ի համար առաջացող էկզիստենցիալ ռիսկերը չեն սահմանափակվում միայն Արևելյան Եվրոպայով»,- նշել են հեղինակները՝ նկատի ունենալով Թայվանի շուրջ Վաշինգտոնի և Պեկինի միջև լարվածության աճը:

«Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի ռազմական հնարավորություններն ավելի բարձր են, քան Միացյալ Նահանգներինը <…> Ծովակալ Ջոն Ակվիլինոն, ով գլխավորում է Հնդկ-Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը, ասել է, որ ԱՄՆ զինված ուժերը կարողությունների հզորացման հուսահատ կարիք ունեն «վիճելի տարածաշրջանում արդյունավետ գործողությունների համար»,- նշել են փորձագետները։

Հոդվածում նաև ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ի ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցները սկսում են ավելի ու ավելի շատ դժվարություններ զգալ հակառուսական պատժամիջոցների պատճառով, ինչը նվազեցնում է Ուկրաինային օգնելու նրանց վճռականությունը:

«Եվրամիությունը, վախենալով մոտալուտ գազային ճգնաժամից, կասկածում է, թե արժե՞ արդյոք կատարել Կիևին տրված տնտեսական պարտավորությունները»,- եզրակացրել են հեղինակները:

Այս ամենը, ըստ Թոթի և Սվիթի, ցույց է տալիս Բայդենի «քաղաքական դիսֆունկցիան», որը նա չի կարողանում հաղթահարել։