• 30/07/2022

Վաշինգտոնը չափազանց երկար է նվաստացրել Ռուսաստանին, եւ սա պատասխանն է. ամերիկյան քաղաքական մեկնաբան

Վաշինգտոնը չափազանց երկար է նվաստացրել Ռուսաստանին, եւ սա պատասխանն է. ամերիկյան քաղաքական մեկնաբան

Բրիտանացի հայտնի հեռուստահաղորդավար Պիրս Մորգանի համանուն թոք-շոուին ամերիկացի հասարակական-քաղաքական մեկնաբան Էնն Կուլտերը ցնցել է ստուդիայի հյուրերին` Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մասին խոսքերով։

Նա ՆԱՏՕ-ին մեղադրել է ստեղծված իրավիճակի համար և ասել, որ Արևմուտքը պետք է դադարեցնի Ուկրաինային աջակցելը։

«Ես չեմ պաշտպանում Ռուսաստանի նախագահ Պուտինին, բայց ինչո՞ւ պետք է ամերիկացիներն ու բրիտանացիները հոգ տանեն Ուկրաինայի համար: Մենք մեր խնդիրներն ունենք: Իսկ Ուկրաինան պատմականորեն եղել է Ռուսական կայսրության ազդեցության գոտի։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դաշինքը իմաստ չունի, բայց մենք շարունակում ենք ոտնձգություններ կատարել, ոտնձգություններ կատարել, ոտնձգություններ կատարել»,- ասաց Կուլտերը։

Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը չափազանց երկար ժամանակ է նվաստացնում է ռուսներին և մտնում ուրիշների գործերի մեջ։ Ու հիմա Ռուսաստանը պատասխանում է:

«Պուտինն առաջին մարդն էր, ով սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո զանգահարեց՝ իր ցավակցությունը հայտնելու Միացյալ Նահանգներին։ Իսկ Ջորջ Բուշը նույնիսկ հետ չի զանգահարել նրան։ Վաշինգտոնը չափազանց երկար ժամանակ է անտեսել ռուսներին»,- ընդգծել է նա: