• 31/07/2022

Լարվածությունը կտրուկ սրվում է. Չինաստանը Թայվանի ուղղություն է ուղարկում հսկա զորախումբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լարվածությունը կտրուկ սրվում է. Չինաստանը Թայվանի ուղղություն է ուղարկում հսկա զորախումբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չինաստանը հսկայական թվով զորքեր է տեղափոխում Թայվանի նեղուց և զգուշացնում է ԱՄՆ-ին «կրակի հետ չխաղալ»։

ՄԱԿ-ում Չինաստանի փոխդեսպանն ասել է, որ «ոչ ոք չպետք է թերագնահատի ավելի քան 1,4 միլիարդ չինացիների վճռականությունն ու կարողությունը՝ պաշտպանելու իրենց ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Չինական կողմը նաև մեղադրել է ԱՄՆ-ին երկակի ստանդարտների քաղաքականություն վարելու և Թայվանի նկատմամբ Պեկինի ինքնիշխանությանը մարտահրավեր նետելու մեջ.

Հրապարակվել են կադրեր, որտեղ պատկերված է ռազմական տեխնիկայի զանգվածային տեղափոխումը Ֆուջյան նահանգ` դեպի Թայվանի նեղուցի ափ, որտեղ չինական բանակն անցկացնում է չնախատեսված զորավարժություններ՝ զանգվածային ուղիղ կրակոցներով և հրթիռների արձակումներով` Թայվանի ուղղությամբ: