• 31/07/2022

ժամանակները, երբ պատերազմը Եվրոպայում էր, և ԱՄՆ-ն այս ամենին հետևում էր օվկիանոսի այն կողմից, վաղուց անցել է. Կեդմին

ժամանակները, երբ պատերազմը Եվրոպայում էր, և ԱՄՆ-ն այս ամենին հետևում էր օվկիանոսի այն կողմից, վաղուց անցել է. Կեդմին

Բրիտանացիները կարծես վերջապես սկսել են գիտակցել, որ մեծ պատերազմի դեպում առաջին ոչնչացողներից մեկը հենց իրենք են լինելու: Ամեն դեպքում, Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդական սըր Սթիվեն Լավգրովն հայտնել է, թե Լոնդոնում ապրելը շատ վտանգավոր է դարձել: «Աշխարհը վտանգավոր կերպով մոտ է միջուկային պատերազմին` Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքների պատճառով»,- հայտնել է նա:

Թե իրականում ում պատճառով, ովքեր են տարիներով Ուկրաինային մղել ռուսաստանի դեմ, ովքեր են հիմա փորձում Թայվանը պոկել Չինաստանից, ամեն բան ասում է: Փոխարենը, բրիտանական խորհրդականի հայտարարության պատասխան կարելի է համարել ռազմաքաղաքական փորձագետ Յակով Կեդմնի այս գնահատականը. «Նրանք հոգեբանորեն չեն հասկանում, որ այն ժամանակները, երբ պատերազմը Եվրոպայում էր, և ԱՄՆ-ն այս ամենին հետևում էր ԱՄՆ-ից, վաղուց անցել է: Առաջին և հիմնական հարվածը հասցվելու է նրանց [ԱՄՆ-ին եւ Բրիտանիային], նրանց կենտրոններին, ռազմավարական զենքի բազաներին։ Որովհետեւ կարեւոր չէ, թե ինչ է կատարվում Լեհաստանում»: