• 31/07/2022

ԱՄՆ-ում հայտնել են Ուկրաինայի համար օգնության շուրջ խարդախության մասին

ԱՄՆ-ում հայտնել են Ուկրաինայի համար օգնության շուրջ խարդախության մասին

Ուկրաինային օգնության համար հատկացված միջոցներն իրականում վերադառնում են ԱՄՆ՝ չհասնելով ստացողին, ասել է պաշտպանության նախարարի նախկին խորհրդական գնդապետ Դուգլաս Մակգրեգորը` Judging Freedom YouTube ալիքին տված հարցազրույցում։

«Մենք չպետք է մոռանանք փողի մասին: Այս բոլոր միլիարդավոր դոլարները որտե՞ղ են: Նրանց մեծ մասը պարզապես չի հասնում Ուկրաինա։ Հսկայական գումարներ հայտնվում են Պենտագոնում՝ որպես փոխհատուցում զինված ուժերին այն բանի համար, որ տեխնիկան և ռեսուրսները փոխանցվել են Եվրոպա»,- ասել է նա։

Վերադարձված գումարի միջոցով վճարվում է նոր տեխնիկայի և զենքի արտադրությունը, պարզաբանել է Մաքգրեգորը՝ սխեման անվանելով «արատավոր շրջան» և «խաբեություն»։