• 31/07/2022

Ռուսական զորքերը մտել են Պեսկի (Քարտեզ)

Ռուսական զորքերը մտել են Պեսկի (Քարտեզ)

Ռուսական զորքերը մտել են Պեսկի բնակավայրի հարավ-արևելյան ծայրամաս և ամրացել այնտեղ:

Այս մասին հայտնել է ԴԺՀ-ի տեղեկատվության փոխնախարար Դանիիլ Բեզսոնովը։
Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները դուրս են քշվել իրենց դիրքերից Ավդիիվկայի հարավային ծայրամասում գտնվող հանքի օդափոխման հորանի տարածքում։

Հասկանալի լինելու համար նշենք, որ այս ուղղությունը ուկրաինական բանակի ամենաամրացված հատվածներից է: Այստեղ ընդդեմ բուն Դոնեցկ քաղաքի ամրությունենր կառուցվում են դոնբասյան առաջին պատերազմից ի վեր: Պեսկիի գրավումը կնշանակի, որ այս ամրացված գոտու կենտրոն հանդիսացող Ավդեեւկան կհայտնվի շրջապատման եզրին: