• 31/07/2022

Պուտինի մեկ արտահայտությունը խորը անհանգստություն է առաջացրել Բրիտանիայում. բրիտանացի վերլուծաբան

Պուտինի մեկ արտահայտությունը խորը անհանգստություն է առաջացրել Բրիտանիայում. բրիտանացի վերլուծաբան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկ արտահայտությունը Սանկտ Պետերբուրգում նավատորմի օրվան նվիրված շքերթի ժամանակ անհանգստություն է առաջացրել Բրիտանիայում։ Նման կարծիք է հայտնել Mirror-ի բրիտանական հրատարակության վերլուծաբան Դուգլաս Պեյշենթը։

Ռուսաստանի ղեկավարը շքերթի ժամանակ ելույթ է ունեցել: Պուտինը հիշեցրել է, որ ռուսական նավատորմի հիմնադիր Պետրոս I-ը երկիրը վերածել է մեծ տերության։

Բացի այդ, Պուտինը կարևոր հայտարարություն է արել նավատորմին «Ցիրկոն» հիպերձայնային համակարգերի մատակարարման մասին։ Նրա խոսքով, դա տեղի կունենա առաջիկա ամիսներին։ Mirror-ի հոդվածագիրը նշել է, որ ՌԴ նախագահի այս արտահայտությունը տագնապ է առաջացրել Բրիտանիայում։

«Այդ հիպերձայնային զենքերը կարող են ընթանալ ձայնից 9 անգամ արագ: Դա հի,մնավորված է, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը «Ցիրկոնի» բազմաթիվ փորձնական արձակումներ է իրականացրել ռազմանավերից և սուզանավերից: Այսպիսի մեծ արագությամբ «Ցիրկոնը» Լոնդոն կհասնի մոտ հինգ րոպեից։ Միաժամանակ, ըստ հրապարակման, նման հրթիռից որեւմտյան որեւէ շովային, ասենք նաեւ` ցամաքային միջոց պաշտպանություն պարզապես չունի: