• 01/08/2022

Սկանդալ Բրիտանիայում. արքայազն Չարլզը գումար է ստացել բեն Լադեն եղբայրներից. The Sun

Սկանդալ Բրիտանիայում. արքայազն Չարլզը գումար է ստացել բեն Լադեն եղբայրներից. The Sun

Մեծ Բրիտանիայյի թագավորական ընտանիքում մեծ սկանդալ է ծավալվում: Պարզվում է, որ արքայազն Չարլզը գումար է ընդունել Ուսամա բեն Լադենի եղբայրներից։ Այդ մասին գրում է The Sun-ը։

Ճիշտ է, նա դա արել է ոչ թե անձամբ իր, այլ իր բարեգործական կազմակերպության համար։ Սակայն նման հարցերում տարբերություն չկա:

Հրատարակության տվյալներով՝ դա տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի վերջին՝ բրիտանական թագավորական ընտանիքի՝ Քլարենս Հաուսի նստավայրում։ Չարլզը գումար է ստացել (մեկ միլիոն ֆունտ ստերլինգ) Բաքր և Շաֆիկ բեն Լադեններից՝ Ալ-Քաիդայի սպանված առաջնորդի հորական խորթ եղբայրներից*։

Ուելսի արքայազնը նվիրատվությունը մուտքագրել է բանկ, չնայած խորհրդականները նրան հորդորում էին վերադարձնել գումարը՝ մտավախություն ունենալով, որ կապերը բեն Լադենի ընտանիքի հետ կարող են կործանարար լինել նրա հեղինակության համար: Գումարը փոխանցվել է Ուելսի արքայազնի բարեգործական հիմնադրամին (PWCF):

Հիմնադրամի առնվազն մեկ հոգաբարձու նրանց թվում, ովքեր բառացիորեն աղաչում էին նրան` վերադարձնել գումարը, բայց Չարլզը չլսեց, գրում է The Sun-ը։