• 01/08/2022

Ալժիրը եւս ուզում է միանալ BRICS-ին

Ալժիրը եւս ուզում է միանալ BRICS-ին

Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբբունը հայտարարել է BRICS-ին միանալու երկրի խնդրանքի մասին՝ նշելով, որ դրա համար կան գրեթե բոլոր պայմանները։ Նրա խոսքերը մեջբերում է Al Mayadeen հեռուստաալիքը։

«Ալժիրն ունի գրեթե բոլոր պայմանները BRICS-ին միանալու համար: Նա խորապես շահագրգռված է միանալ այս կազմակերպությանը»,- ասել է Թեբունը:

Այս պահին BRICS տնտեսական բլոկի մեջ են մտնում Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը և Հարավային Աֆրիկան։ Տասնյակ երկրներ ցանկություն են հայտնել միանալ այդ կառույցին: