• 01/08/2022

ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ միջուկային զենքի վերահսկման նոր համակարգ ստեղծել. Բայդեն

ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ միջուկային զենքի վերահսկման նոր համակարգ ստեղծել. Բայդեն

Սպիտակ տունը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ` միջուկային սպառազինությունների վերահսկման նոր համակարգ ստեղծելու համար, ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ «նույնիսկ Սառը պատերազմի գագաթնակետին» ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը կարողացել են համագործակցել ռազմավարական կայունություն ապահովելու համար։

«Այսօր իմ վարչակազմը պատրաստ է արագորեն բանակցել սպառազինությունների վերահսկման նոր համակարգի շուրջ, որը կփոխարինի «Ռազմավարական հարձակողական սպառազինության 3» պայմանագրին (ՌՀՎ, СНВ-3), որի ժամկետը լրանում է 2026 թվականին»,- ասել է Բայդենը։

Ինչպես նշել է Միացյալ Նահանգների նախագահը, նա ակնկալում է, որ Ռուսաստանը կցուցաբերի իր պատրաստակամությունը՝ վերսկսելու միջուկային զենքի վերահսկման աշխատանքները։

Ի դեպ, սա հին ամերիկյան «շուստրիություն» է. երբ միջուկային զինատեսակների եւ հրթիռների հարցող զիջում են ռուսներին, անմիջապես վազում են պայմանագիր կնքելու: Փոխարենը Բայդենը նաեւ պետք է բացատրի, որ նման պայմանագրի առկայության պարագայում ԱՄՆ-ն պատրա՞ստ է նաեւ «բարաթ» ստորագրել, որ ՆԱՏՕ-ն այլեւս արեւելք չի շարժվի, իսկ Վաշինգտոնը քիթը չի խոթի մասնավորապես հետխորհրդային տիրույթ: Թե՞ ուզում է Ռուսաստանին զրկել իր առավելությունից, որ կարողանա հանգիստ առաջ շարժվել:

Բայց մեկ բան հաստատ է` ԱՄՆ-ն ակնհայտորեն վախեցած է ռուսական հիպերձայնային հրթիռներից, որին որեւէ պատասխան գոնե այս պահին չունի: