• 01/08/2022

Պուտին. Արևմուտքը աղբարկղն է նետել ԱՀԿ-ի բոլոր սկզբունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պուտին. Արևմուտքը աղբարկղն է նետել ԱՀԿ-ի բոլոր սկզբունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նախագահ Վլադիմիր Պուտինն ուշադրություն է հրավիրել, թե որքան հեշտությամբ հավաքական Արևմուտքը «աղբարկղը նետեց» ԱՀԿ-ի (Առևտրի համաշխարհային կազմակերպություն) բոլոր սկզբունքները, որոնց մասին մինչև վերջերս բոլորը խոսում էին որպես անսասան և այլընտրանք չունենցող մի բանի։

«Ես նկատի ունեմ արտաքին շուկաներում աշխատելու սահմանափակումները, ինչպես նաև Ռուսաստանում կցամասերի, գլանվածքի, պողպատե թիթեղների արտադրության համար օտարերկրյա որոշ բաղադրիչների գնման արգելքը… Այս որոշումներն արևմտյան երկրների կողմից կայացվել են հանուն քաղաքական շահեր…

Ավելին, հաշվի չեն առնվել նույնիսկ ակնհայտ, հասկանալի հետևանքները, այդ թվում՝ համաշխարհային շուկայում շինանյութերի ինքնարժեքի բարձրացումը և ընդհանուր առմամբ համաշխարհային գնաճի խթանումը։

Նույնը մոտավորապես տեղի է ունենում մեր երկրում և որոշ այլ ոլորտներում, մասնավորապես էներգետիկայի ոլորտում։ Շարքային քաղաքացիների բարեկեցության, կյանքի որակի անկումը, առաջին հերթին, Եվրոպայում, չի հետաքրքրում քաղաքական գործիչներին։

Էլ չեմ խոսում այնպիսի բաների մասին, ինչպիսիք են ԱՀԿ-ի սկզբունքներին հավատարիմ մնալը, դրանք ուղղակի աղբարկղ են նետվում»,- ընդգծել է Պուտինը: