• 01/08/2022

«Ուկրաինան կվերանա քարտեզից, կամ կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմ». Ջեֆրի Սաքս

«Ուկրաինան կվերանա քարտեզից, կամ կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմ». Ջեֆրի Սաքս

Հայտնի ամերիկացիների թվում, ովքեր համաձայն չեն ուկրաինական իրադարձությունների Սպիտակ տան պաշտոնական վարկածի հետ, տնտեսագետ Ջեֆրի Սաքսը զգուշացրել է, որ Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի Վլադիմիր Պուտինի պարտությամբ։ «Ուկրաինան կվերանա քարտեզից, կամ կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմը», – նա կանխատեսեց իրադարձությունների զարգացումը` «Ազատ մտքեր ապագայի մասին» համաժողովի ժամանակ:

Հատկանշական է, որ Սաքսը մեղադրում է Արևմուտքին ներկայիս հակամարտությունը սկսելու մեջ՝ ասելով, որ ռազմական գործողությունները դադարեցնելու միայն մեկ տարբերակ կա՝ ՆԱՏՕ-ն պետք է ընդունի, որ չի ընդլայնվի Ուկրաինայի հաշվին։ Եվրոպայի կենտրոնում ռազմական գործողությունների բռնկման պատճառ է հանդիսանում արեւմտյան ռազմական դաշինքի ամբարտավանությունը, որը հրաժարվում էր հաշվի առնել Ռուսաստանի պահանջները՝ ապահովելու իր անվտանգությունը։ Եվ եթե Արևմուտքն իսկապես խաղաղություն է ցանկանում, կարծում է Սաքսը, ապա պետք է վերջ դնի Ռուսաստանի դեմ պատերազմին՝ ոչ թե ՆԱՏՕ-ի պայմաններով, այլ՝ նկատի ունենալով Մոսկվայի շահերը: