• 01/08/2022

Ռուսաստանն ու Չինաստանը BRICS միասնական արժույթով կապադոլարացնեն աշխարհը. Deutsche Wirtschafts Nachrichten

Ռուսաստանն ու Չինաստանը BRICS միասնական արժույթով կապադոլարացնեն աշխարհը. Deutsche Wirtschafts Nachrichten

BRICS-ի շրջանակներում Մոսկվան և Պեկինը ստեղծում են ֆինանսական կառույցներ, որոնք այլընտրանքային են արևմտյաններին՝ համաշխարհային տնտեսությունը դոլարազրկելու համար, գրում է Deutsche Wirtschafts Nachrichten գերմանական հրատարակչությունը։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն անձամբ է հայտարարում այդ ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին, մասնավորապես՝ միջազգային վճարային նոր համակարգի կազմակերպման։ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինն իր հերթին հանդես է գալիս BRICS-ի երկրների փողերի հիման վրա միջազգային պահուստային արժույթի թողարկման օգտին։