• 02/08/2022

ԱՄՆ ավիակիրային նավախումբը մոտեցել է Թայվանին

ԱՄՆ ավիակիրային նավախումբը մոտեցել է Թայվանին

ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ USS Ռոնալդ Ռեյգանի գլխավորությամբ, ուղղություն է վերցրել դեպի Թայվանից հարավ-արևելք ընկած տարածք, հայտնել է չինական SCSPI վերլուծական կենտրոնը:

Կենտրոնի ներկայացմամբ՝ հարվածային խումբը լքել է Հարավչինական ծովը եւ Սան Բերնարդինոյի նեղուցով մտել Ֆիլիպինյան ծով։ Դրանից հետո «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը հարավ-արևելքից շրջանցել է Ֆիլիպինների Լուզոն կղզին և ուղղվել հյուսիս՝ դեպի Թայվան։