• 06/08/2022

Թուրքական հինգ բանկ միաժամանակ ներդնում է ռուսական վճարային «Միր» համակարգը. Bloomberg

Թուրքական հինգ բանկ միաժամանակ ներդնում է ռուսական վճարային «Միր» համակարգը. Bloomberg

Թուրքական հինգ բանկ միաժամանակ ներդնում է ռուսական վճարային «Միր» համակարգը: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը։
Երկու երկրների կենտրոնական բանկերի ղեկավարները երեկ հանդիպել են Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների ընթացքում։ Ինչպես հայտարարել է ինքը՝ Էրդողանը, նման փոփոխությունները թեթեւություն են թե՛ ռուս զբոսաշրջիկների, թե՛ հենց Թուրքիայի համար։

Այսպիսով, կարծես թե արդարանում են կանխատեսումները, որ Թուրքիան դառնալու է Ռուսաստանի համար` արեւմտյան պատժամիջոցները ոչ թե նույնիսկ շրջանցելու, այլ ճեղքելու գլխավոր հանգույցներից մեկը։