• 06/08/2022

Արևմուտքն ավելի ու ավելի է մտահոգվում ռուս-թուրքական համագործակցության խորացմամբ. Financial Times

Արևմուտքն ավելի ու ավելի է մտահոգվում ռուս-թուրքական համագործակցության խորացմամբ. Financial Times

Արևմտյան երկրներն ավելի ու ավելի են մտահոգված ռուս-թուրքական համագործակցության խորացմամբ,- գրում է Financial Times-ը

Արևմտյան քաղաքական գործիչները, խոսելով FT-ի հետ, զգուշացրել են կոշտ արձագանքի մասին, եթե Անկարան օգնի Մոսկվային` խուսափել պատժամիջոցներից: ԵՄ պաշտոնյաներից մեկը թերթին ասել է, որ Թուրքիան «ավելի ու ավելի է դառնում Ռուսաստանի հետ առևտրի հարթակ»:

Այս անհանգստության պատճառը Սոչիում Պուտինի և Էրդողանի բանակցությունների արդյունքն էր, որտեղ պայմանավորվածություն ձեռք բերվեց ռուսական գազի մատակարարումների համար ռուբլով մասնակի վճարումներ սկսել, ինչպես նաև խորացնել երկկողմ համագործակցությունը։