• 07/08/2022

Ռուսական բանակը նոր զորքեր է մտցնում Զապորոժիեի ուղղությամբ. Արեստովիչ

Ռուսական բանակը նոր զորքեր է մտցնում Զապորոժիեի ուղղությամբ. Արեստովիչ

Իրավիճակը լարված է, ռուսական բանակը նոր զորքեր է մտցնում Զապորոժիեի ուղղությամբ: 2 օրում միայն Տոկմակի շրջան տեղակայվել են 3-4 գումարտակային մարտավարական խումբ (ԳՄԽ): Այս մասին հայտարարել է Զելենսկու ներկայացուցիչ Արեստովիչը:

«Կարծիք կա, որ պատրաստվում են հարձակման, մյուս կողմից՝ պատրաստվում են պաշտպանության։ Բայց Նոր Կախովկայի տարածքում բավականին լուրջ կուտակում։ Խոսքը 10-15 ԳՄԽ-ի մասին է։ Հարցն այն է, թե ուր են դրանք նետվելու՝ ուժեղացնել Խերսոնի՞, թե` Զապորոժիեի ուղղությունը»,- ասաց Ուկրաինայի թիվ 1 քարոզիչը: