• 07/08/2022

Նիկոլաևի ուղղությամբ հարձակում է ընթանում

Նիկոլաևի ուղղությամբ հարձակում է ընթանում

ՌԴ օդադեսանտային ուժերի 108-րդ գնդի ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել Սնիգիրևկայից արևմուտք գտնվող Բլագոդատնոյե (Կոմսոմոլսկոյե) գյուղի վրա։ Ռուսական զորքերը գրոհում են Ուկրաինայի Զինված ուժերի հզոր ամրացված տարածքը Պարտիզանսկու մոտ, որտեղից բացվում է Նիկոլաև տանող ճանապարհը և դեպի Կուլբակինո օդանավակայան տանող մայրուղին։

Միաժամանակ ռուսական հրետանին կրակային վնաս են հասցնում Խերսոնի ուղղությամբ՝ ոչնչացնելով հակառակորդի համապատասխան ուժերը։ Կրիվոյ Ռոգի ուղղությամբ նախօրեին այնտեղ տեղափոխված ուկրաինական տանկերի շարասյուն է ոչնչացվել։ Ընդհանուր առմամբ, Նիկոլաևի և Դնեպրոպետրովսկի մարզերում Ուկրաինայի Զինված ուժերի առնվազն 10 հազար զինվորականից բաղկացած խմբավորում է կուտակված, որը հավաքվել են երկրի ամբողջ տարածքից՝ հարձակվելու ռուսական զորքերի դիրքերի վրա։ Սակայն այն նյարդային ռեակցիան, որը ներկայումս Նիկոլաեւում է, որտեղ բռնում են անգամ նրանց, ովքեր ռուսական կայքեր են դիտում, հուշում է, որ ռուսական սկսվող հարձակման ֆոնին քաղաքի վիճակը համարում են միանգամայն ծանր: