• 09/08/2022

«Մենք բացարձակապես ամեն ինչի իրավունք ունենք». Արեստովիչը դիմել է Amnesty International-ին (ՎԻԴԵՈ)

«Մենք բացարձակապես ամեն ինչի իրավունք ունենք». Արեստովիչը դիմել է Amnesty International-ին (ՎԻԴԵՈ)

«Մենք ամեն ինչի իրավունք ունենք։ Ընդհանրապես ամեն ինչի համար: Դուք կարող եք ձեր գնահատականները խողովակի պես փաթաթել եւ ուղարկել դրանք իրենց նպատակակետին: Ընդհանրապես, դուք պետք է աղոթեք մեզ համար»: Ահա այսպես է դիմում արեւմտյան տերերին, ավելի կոնկրետ` արւոմտյան կատարող գործիքին` Amnesty International-ի իրավապաշտպաններին Զելենսկու մոտ «շնիկի» պաշտոն զբաղեցնող Արեստովիչը։

«Եվ հիմա մեզ ասում են. «Եկե՛ք, հեռացե՛ք այս քաղաքներից»։ Այո, մենք իրենց համար կռվում ենք այս քաղաքների համար, ինչպե՞ս կարող է այնտեղ բանակ չլինել, որ մենք պաշտպանենք դրանք։

Դուրս գանք դաշտերը, որ մեզ այնտեղ ոչնչացնեն, հետո այս բոլոր բնակավայրերը վերցնե՞ն…»,- եզրափակեց նա:

Հերթական սխալը թույլ տվեց Արեստովիչը, ավելի կենկրետ` Զելենսկին: Այսպիսով, պաշտոնական Կիեւը հաստատում է, որ պատրաստ է ամեն ինչի: Այն դեպքում, երբ անգամ պատերազմները հստակ սահմանված միջազգային օրենքներ ունեն, որոնցից շեղվողը գնահատվում է, որպես պատերազմական հանցագործ: Կարճ ասած, Զելենսկին իր օգնականի միջոցով խոստովանեց, որ իրենց «ամեն ինչի իրավունք» են վերապահել, այն է` նաեւ պատերազմական հանցագործությունների: Երեւի մտածում են, որ Արեւմւոտքն իրենց հավերժ պաշտպանելո՞ւ է. նման բան չի լինում: