• 09/08/2022

«Կինժալ» հիպերձայնային հրթիռը ոչնչացրել է ուկրաինական ստորգետնյա հրամանատարական կետը:

«Կինժալ» հիպերձայնային հրթիռը ոչնչացրել է ուկրաինական ստորգետնյա հրամանատարական կետը:

Երեկ տեղեկացրել էինք, եր ռուսական բանակը հերթական անգամ կիրառել է «Կինժալ» հիպերձայնային հրթիռ:

Եվ ահա այսօր ՌԴ ՊՆ-ն պաշտոնապես փաստեց.

Բարձր ճշգրտության հեռահար օդային արձակման հրթիռների հարվածների արդյունքում Վիննիցայի շրջանի Վորոնովիցա բնակավայրում Ուկրաինայի ռազմաօդային ուժերի գործող ստորգետնյա հրամանատարական կետը ոչնչացվել է։

Հարվածը հասցվել է հենց «Կինժալով», եւ, ըստ այլ աղբյուրների, ոչնչացվել է ուկրաինական բարձրքաստիճան հրամանատարության կառավարման կետերից մեկը:

Միաժամանակ ՌԴ ՊՆ-ն հաղորդել է նաեւ ծովային բարձր ճշգրտության հրթիռով ուկրաինայան զինամթերքի մեծ պահեստի ոչնչացման մասին Ումանում։ Ոչնչացվել է HIMARS բազմակի հրթիռային համակարգերի ավելի քան 300 հրթիռ, ինչպես նաև մեծ քանակությամբ զինամթերք ամերիկյան M777 հաուբիցների համար։