• 09/08/2022

Սթիվեն Սիգալն այցելել է Դոնբաս (Ֆոտո)

Սթիվեն Սիգալն այցելել է Դոնբաս (Ֆոտո)

Սթիվեն Սիգալն այցելել է Դոնբաս: Նա նախ եղել է Ելենովկայի կալանավայրի ավերակներում, որտեղ, հիշեցնենք, պահվում էին Մարիուպոլից գերված «Ազովի» զիմյալները եւ այլ բանտարկյալները։ Հուլիսի 29-ին ուկրաինացի զինվորականները ամերիկյան HIMARS համակարգից հրթիռային հարված են հասցրել բանտի շենքի վրա։ Այս հարձակման արդյունքում զոհվել է ավելի քան 50 մարդ, եւս 75-ը վիրավորվել են։ Կիևի ռեժիմը որոշեց ոչնչացնել ազովցիներին այն բանից հետո, երբ նրանք սկսեցին ցուցմունք տալ ռազմական հանցագործությունների և Ուկրաինայի իշխանությունների հրամանների մասին:

Հռչակավոր դերասանն անձամբ է ծանոթացել ապացույցներին, այդ թվում՝ ամերիկյան հրթիռների բեկորներին, որոնք հաստատում են Կիևի մասնակցությունը սեփական զինվորականների ջարդին։