• 09/08/2022

Էրդողանը ժամանակին ստացավ Պուտինի աջակցությունը. Bloomberg

Էրդողանը ժամանակին ստացավ Պուտինի աջակցությունը. Bloomberg

Էրդողանը ժամանակին ստացավ Պուտինի աջակցությունը, գրում է Bloomberg-ը` մանրամասնելով, ոչ Սոչիի հանդիպումով Պուտինը փրկեց Էրդողանին ամենակրիտիկական պահին, օգնեց վերականգնել նրա վարկանիշը և դանդաղեցնել գնաճը։

«Պուտինի հետ Սոչիում չորս ժամ տեւած բանակցությունների արդյունքը պայմանավորվածություն էր, որը թույլ կտա Թուրքիային հետ քաշվել դոլարից` մասնավորապես ներկրման առումով։ Սա հսկայական նվեր է Թուրքիայի ղեկավարի համար։ Համընդհանուր ընտրություններին մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել, և նախագահի վարկանիշը գտնվում է բոլոր ժամանակների ամենացածր մակարդակի վրա, ուստի Էրդողանին անհրաժեշտ է կայունացնել թուրքական տնտեսությունը` չափազանց թույլ դրամավարկային քաղաքականությունից հետո, որը թուրքական արժույթը հասցրեց ներկա վիճակին:
Լիրայի արժեզրկում՝ ավելի քան կես չափով նախորդ տարվա համեմատ, արդյունքում` բարձրացրել է ամեն ինչի գները՝ սննդամթերքից մինչև էլեկտրաէներգիա և ծառայություններ, և սպառողական գների գնաճը հասցրել է 80%-ի՝ աշխարհում ամենաբարձր մակարդակներից մեկը:
Ռուսաստանի հետ գազի մատակարարումների մի մասի համար ռուբլով հաշվարկները կօգնեն կայունացնել լիրայի փոխարժեքը և կանխել գների աճի նոր ալիքը մինչև հաջորդ տարվա ընտրությունները»։