• 10/08/2022

Հնդկաստանը հրաժարվում է դոլարից Ռուսաստանի հետ առևտրում

Հնդկաստանը հրաժարվում է դոլարից Ռուսաստանի հետ առևտրում

Հնդկական ընկերությունները հրաժարվում են դոլարից ռուսական վառելիք գնելիս: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով մաքսային փաստաթղթերին։

Նյու Դելին հունիսին Ռուսաստանից գնել է 1,7 մլն տոննա ածուխ, ընդ որում տեղական պողպատի և ցեմենտի արտադրողները գործարքի գրեթե կեսը (44 տոկոս) վճարել են ԱՄԷ-ի դիրհամով, Հոնկոնգյան դոլարով, եվրոյով և յուանով, նշվում է հոդվածում։

Չինական արժույթին բաժին է ընկել ոչ դոլարային գործարքների 31 տոկոսը, մինչդեռ Հոնկոնգի արժույթինը՝ 28 տոկոսը: Պաշարների մեկ քառորդից պակասը վճարվել է եվրոյով, իսկ մոտ մեկ վեցերորդը՝ դիրհամով:

Ինչպես ավելի վաղ ասել էր Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, աշխարհը սկսել է դոլարից հրաժարվելու գործընթացը իրական ապրանքների և ռեսուրսների պակասի պատճառով։

Նրա խոսքով, ամերիկյան փողի տպագրությանը ոչինչ չի կաշկանդում, իսկ ԱՄՆ ազգային արժույթը Վաշինգտոնի կողմից օգտագործվում է որպես քաղաքական պայքարի գործիք։ «Ռոստեկ»-ի գործադիր տնօրեն Սերգեյ Չեմեզովն իր հերթին նշել է, որ ավելի ու ավելի շատ երկրներ են հետևում Ռուսաստանի օրինակին՝ հրաժարվում են դոլարով վճարելուց և անցում կատարելով ազգային արժույթների։ Համագործակցության երկարամյա ավանդույթներ և փոխվստահություն ունեցող պետությունների գործընկերային հարաբերություններն անպայման կամրապնդվեն, ընդգծել է նա։