• 12/08/2022

«Բալթիկ ծովը ՆԱՏՕ-ի ներքին ծովն է». Էստոնիան պատրաստվում փակել դեպի ծով ռուսական նավատորմի ուղինը

«Բալթիկ ծովը ՆԱՏՕ-ի ներքին ծովն է». Էստոնիան պատրաստվում փակել դեպի ծով ռուսական նավատորմի ուղինը

Էստոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է. «Մենք բանակցություններ ենք վարում Ֆինլանդիայի հետ` հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման շուրջ, որպեսզի փակենք Ֆիննական ծոցը Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերի համար: Բալթիկ ծովը կդառնա ՆԱՏՕ-ի ներքին ծովը»:

Բայց ինչ-որ տեղ այնքան էլ պարզ չէ, թե հակահրթիռային պաշտպանությունը (ՀՕՊ) և նավերն ինչ կապ ունեն դրա հետ։

Մինչ այդ Լատվիայի արտգործնախարար Ռինկևիչսը եւս ասել էր, որ «Բալթիկ ծովը դառնում է ՆԱՏՕ-ի ծով»՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու շարունակական ծրագրերի պատճառով։

Լեհաստանի նախագահը նույնպես չդիմացավ եւ կրկնեց, որ Բալթիկ ծովը դառնում է «ՆԱՏՕ-ի ներքին ավազանը»։

Թե ում հրահանգով է Հայաստանից էլ փոքրին Էստոնիան արաջարկում նման բան, հասկանալի է: Սակայն տվյալ դեպքում դա երկրորդական հարց է: Շատ ավելի կարեւոր է իարցը, թե Մերձբաթյան երկրները, անգամ Ֆինլանդիայով եւ Նորվեգիայով, ասենք նաեւ Լեհաստանով, լավ, նույնիսկ ԱՄՆ-ի մասնակցության դեպքում այդ ինչպե՞ս են Բալթիկ ծովի մուտքը փակելու մի նավատորմի համար, որի սպառազինության մեջ կան հիպերձայնային հրթիռներ, այդ թվում` ծովային բազավորման «Ցիրկոններ»: Հրթիռներ, որի դեմ ԱՄՆ-ն, իր խոստովանությամբ, որեւէ միջոց այս պահին չունի: Իսկ այն, որ բախումներ առաջանալու դեպքում ողջ Մերձբալթիկան հաշված ժամերի ընթացքում, Էստոնիայի պաշտպանության նախարարությունով եւ Լատվիայի արտգործնախարար Ռինկևիչսկով ոտատակ են գնալու, դա կասկածից դուրս է: Բայց այն, որ այս կարգի անձինք են տարբեր երկրներ կառավարում, ինչպես Հայաստանում Նիկոլը, լավատեսության հույսեր, որ միջուկային պատերազմի ահռելի վտանգից հետ կքաշվենք, չի տալիս: