• 13/08/2022

ԱՄՆ-ը պատերազմի շեմին է Ռուսաստանի և Չինաստանի հետ. Հենրի Քիսինջեր

ԱՄՆ-ը պատերազմի շեմին է Ռուսաստանի և Չինաստանի հետ. Հենրի Քիսինջեր

ԱՄՆ նախկին պետքարտուղար եւ քաղաքական արենայում տասնամյակներ շարունակ ամենաընդգծված գործիչներից մեկը` Հենրի Քիսինջերը կարծում է, որ Միացյալ Նահանգները «պատերազմի շեմին է» Մոսկվայի և Պեկինի հետ այն խնդիրների պատճառով, որոնք «մասամբ Վաշինգտոնն է ստեղծել»:

«Չգիտեմ, թե դա ինչպես կավարտվի կամ ուր պետք է տանի»,- ասել է Քիսինջերը` Wall Street-ին տված հարցազրույցում։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի հարցով կարգավորմանը, ապա, ըստ Քիսինջերի, Ռուսաստանի կպահի Ղրիմն ու Դոնբասը։