• 16/08/2022

Ռուսական բանակը Սևերսկի մոտ կաթսա է պատրաստում Ուկրաինայի համար. Կիեւի նարկայացուցիչ

Ռուսական բանակը Սևերսկի մոտ կաթսա է պատրաստում Ուկրաինայի համար. Կիեւի նարկայացուցիչ

Ըստ Զելենսկու գրասենյակի թիվ 1 քարոզիչ Արեստովիչի, Ռուսական բանակը Սևերսկի մոտ կաթսա է պատրաստում ուկրաինական ուժերի համար:

Արեստովիչի մեկնաբանմամբ,, արևելքից Սեվերսկի դիմաց կանգնած զորքերի խմբավորումը համալրվել է, ինչպես նաև, ըստ որոշ տեղեկությունների, Յամպոլի շրջանում (Սևերսկի հյուսիս-արևմուտք) գործի է դրվել խմբավորումը, որը մտադիր է անցնել Սևերսկի Դոնեց գետը և դուրս գալ քաղաքի թիկունք:

Հաձողության դեպքում Սեւերսկի հատվածից ռուսական ուժերը կհարվածեն Արտյոմովսկի (Բախմուտի) թիկունքին` հյուսիսային ուղությունից։

Ասել, թե Արեստովիչն ինչ-որ հանճարեղ կանխատեսում է հայտնել, սխալ կլիներ. բավական է անփորձ մարդն անգամ նայի քարտեզին, որ հենց այդպես էլ մտածի: Այլ բան, որ դա գիտակցելով, Կիեւը պատրաստվում է հանձնել Սեւերսկը, եւ հիմա Արեստովիչը փորձում է արդարացում գտնել, թե տեսաք, ժամանակին կռահեցինք, զորքերը հետ քաշեցինք: