• 23/08/2022

Ուկրաինան կվերածվի փոքրիկ, դեպի ծով ելք չունեցող պետության՝ Դնեպր գետի և Լեհաստանի միջև. Դուգլաս Մաքգրեգոր

Ուկրաինան կվերածվի փոքրիկ, դեպի ծով ելք չունեցող պետության՝ Դնեպր գետի և Լեհաստանի միջև. Դուգլաս Մաքգրեգոր

ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դուգլաս Մաքգրեգորը քննադատել է նամակը, որը պարունակում է 20 պաշտոնաթող ամերիկացի զինվորականների առաջարկը՝ «Ուկրաինային զենք մատակարարել, քանի դեռ շատ ուշ չէ»։

«Փոխարենը, նամակի հեղինակները ձգտում են հավերժացնել հետընթացը: Նրանք պահանջում են Ուկրաինայի համար խորապես թերի ռազմավարություն, որը լավագույն դեպքում կհանգեցնի նրան, որ Ուկրաինան կդառնա փոքրացած, դեպի ծով ելք չունեցող պետություն` Դնեպր գետի և Լեհաստանի սահմանների միջև: Սխալ քաղաքականություն, որը ի հայտ եկավ 1990-ականներին Քլինթոնի վարչակազմի օրոք, որը հանգեցրեց Ռուսաստանին քաղաքական մեկուսացման Եվրոպայից և դաշինք ստեղծեց Մոսկվայի և Պեկինի միջև»,- ասել է Մակգրեգորը։

ԱՄՆ զինվորականները զգուշացրել են, որ որքան երկար տևի ուկրաինական հակամարտությունը արևմտյան զենքի մատակարարման շուրջ, այնքան ավելի վատ կլինի իրավիճակը ուկրաինացիների համար: