• 23/08/2022

Սա եզակի դեպք է ռազմական պատմության մեջ. ամերիկացի ռազմական փորձագետ

Սա եզակի դեպք է ռազմական պատմության մեջ. ամերիկացի ռազմական փորձագետ

Ամերիկացի ռազմական փորձագետ Սքոթ Ռիթերը նման կարծիք է հայտնել ուկրաինական պատերազմի ընթացքի մասին.

«Գրեթե ամեն անգամ պատերազմի ժամանակ հրամանատարներին ժամանակ է պակասում առաքելությունն ավարտելու համար: Նրանց ասում են՝ պետք է բարձրունքը վերցնել 15 ժամից կամ երրորդ օրը։ Եվ այս նպատակը իրագործելու համար զոհաբերվում են կյանքեր:

Ռուսներն այդ տեսլականը հանել են օրակարգից: Նրանք թքած ունեն ժամանակի վրա: Նրանք միայն մտածում են իրենց նվազագույն կորուստներով ուկրաինացիներին առավելագույն կորուստներ հասցնելու մասին։

Նրանք Արևելյան Ուկրաինայով իրենց համար դեպի Կիև ճանապարհ են հարթում՝ հակառակորդին պատճառելով չլսված կորուստներ։

Ռուսաստանը հիմա պաշտպանում է զինվորներին: Հարձակման գնալ նման փորված թշնամու դեմ և ունենալ 10-ին 1 հաարբերությամբ, 15-ին` 1, 30-ին` 1-ի կորուստ, սա չլսված արդյունք է պատերազմի ժամանակ: Այս տղաները շատ լավն են, ես չէի ցանկանա նրանց դեմ գնալ։

Ռուսները մարտադաշտում ֆանտաստիկ բաներ են անում, բայց ժամանակն իրենց չի հետաքրքրում։ Նրանք թքած ունեն օրացույցի վրա։ Նրանք պատրաստվում են իրենց առաքելություններն իրականացնել այնպես, որ նվազագույնի հասցնեն Ռուսաստանի կորուստները»։