• 28/08/2022

Գրավված է ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույցներից մեկը` Կոդեման (Քարտեզ)

Գրավված է ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույցներից մեկը` Կոդեման (Քարտեզ)

Ռուսական ուժերը գրավել են Բախմուտի ուղղությամբ ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույցներից մեկը` Կոդեմա բնակավայրը։

Սրա նշանակությունը կայանում է նրանում, որ Կոդեմայի գրավումն ազատում է Բախմուտի ուղղությամբ հարձակվող ռուսական ուժերի թեւերը ուկրաինական հակագրոհներից (քարտեզ): Ու միաժամանակ, Կոդեմայից շարունակվող հարձակումը սպառնում է ամբողջական օղակի մեջ առնել Բախմուտը:

Ու մյուս կողմից, Կոդեմայի գրավումը ռուսական ուժերին հնարավորությւն է տալիս հարվածել Տրոեցկ-Ավդեեւկա պաշտպանական ուղղության թիկունքին: Եվ այն, որ ուկրաինական բանակը հնարավոր ուժերը նետել էր Կոդեմայի պաշտպանության համար, պատահական չէր: