• 28/08/2022

ԱՄՆ նավերը մտել են Թայվանի նեղուց. չինական բանակը մարտական պատրաստվածության է բերվել

ԱՄՆ նավերը մտել են Թայվանի նեղուց. չինական բանակը մարտական պատրաստվածության է բերվել

Միացյալ Նահանգների նավերը մտել են Թայվանի նեղուց, Չինաստանը պատասխանել է՝ իր ավիացիան բերելով մարտական պատրաստվածության վիճակի:

Ամերիկացիների զորավարժությունները նեղուցում առաջին անգամ են իրականացվում` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Թայբեյ կատարած այցից հետո, որը լարվածություն է առաջացրել Պեկինի և Վաշինգտոնի հարաբերություններում։

Պեկինը հրաման է տվել իր զինված ուժերը բերել մարտական վիճակի՝ պրովոկացիաները ճնշելու համար։