• 29/08/2022

Ուկրաինայի զինված ուժերը դաժան կորուստներ են կրում հարավում ու մյուս բոլոր ուղղություններով. Ակսյոնով

Ուկրաինայի զինված ուժերը դաժան կորուստներ են կրում հարավում ու մյուս բոլոր ուղղություններով. Ակսյոնով

Ուկրաինայի զինված ուժերը դաժան կորուստներ են կրում ինչպես հարավում, այնպես էլ մյուս բոլոր ուղղություններով: Այսպես է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը մեկնաբանել է ուկրաինական ուժերի «հարձակումը» հարավային ուղղությամբ:

Ղրիմի ղեկավարի խոսքով. «Ուկրաինական քարոզչության ևս մեկ կեղծիք, որը հեշտությամբ ընդունվեց Արևմուտքում.,ուկրաինացի զինյալները իբր հարձակում են սկսել հարավային ուղղությամբ: Սա նույն տեղեկատվական լցոնումն է, ինչպես բոլոր նախորդները, ինչպես Ղրիմի կամրջի վիրտուալ «գրոհները», որոնք Կիևի ռեժիմի բազմոցային զորքերը մեկ անգամ չէ, որ «իրականացրել» են։

Իրաիանում ուկրաինական կազմավորումները դաժան կորուստներ են կրում ինչպես հարավում, այնպես էլ մյուս բոլոր ուղղություններով։ Բայց արևմտյան վարպետները պետք է ակտիվ լինեն, ուստի թմրամոլների և հանցագործների բանդան անում է այն, ինչ անում է լավագույնս՝ իմիտացիաներ և կեղծ տեղեկատվության կեղծիքներ: Իսկ թմրամոլները չեն խղճում մարդկանց, ում մահվան են նետում տեղեկատվական էֆեկտի հասնելու համար»։