• 30/08/2022

Ուկրաինայում մեծ հարձակում է լինելու, բայց ոչ ուկրաինական բանակի. ամերիկացի գեներալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուկրաինայում մեծ հարձակում է լինելու, բայց ոչ ուկրաինական բանակի. ամերիկացի գեներալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռազմական փորձագետ, գեներալ Դենիել Դևիսը Fox News հեռուստաալիքի եթերում ասել է, որ ուկրաինական խոշոր հարձակում չկա և չի կարող լինել, իսկ ռուսականը, ընդհակառակը, մոտ է սկսվելուն։

«Վերջին վեց ամսվա ընթացքում ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել բավականին մեծ տարածք: Նրանք շարժվում են դանդաղ, բայց մեթոդաբար և անխնա, և երբ նրանք վերահսկողության տակ են առնում որևէ տարածք, երբեք չեն լքում այն: Վերջին օրերին Ռուսաստանը շարունակել է հարձակողական գործողությունները»,- ասում է Դևիսը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ չնայած նրան, որ ուկրաինացիները ամիսներ շարունակ խոսում են Խերսոնի վրա իրենց մեծ հարձակման մասին, դա տեղի չի ունենում։

«Եվ ես բազմիցս ասել եմ, որ իրենք դրա ուժը չունեն։ Ռուսաստանը մեծացնում է իր կրակային հզորությունը, և, թերևս, ամենաուշագրավը. վերջին 24 ժամվա ընթացքում տեղեկություններ են ստացվել ռուսական զինված շարասյան մասին, որը մեկնում է Դոնեցկի մարզ: Սրանք ամենաժամանակակից զենքերն են, և միգուցե մոտ օրերս մենք կտեսնենք ևս մեկ ավելի մեծ հարձակում հենց այնտեղ»:

»Ռուսաստանը ցանկանում է շարունակել ցամաքային միջանցքը Ուկրաինայի տարածքով դեպի նավահանգստային քաղաքներ, այնպես չէ՞» հարցին գեներալը պատասխանել է. «Այո, և մեծ մասամբ նրանց արդեն հաջողվել է»։

Նա ընդգծել է, որ եթե դաշնակից ուժերը շարունակեն հարձակումը Սեվերսկ-Սոլեդար-Արտեմովսկ (Բախմուտ) գծի երկայնքով, ապա նրանք կվերցնեն Դոնբասի հյուսիսում մնացած վերջին խոշոր քաղաքները՝ Սլավյանսկը և Կրամատորսկը։ Դրանից հետո «նրանք կկարողանան երեք տարբեր կողմերից հարվածել Խարկովին, կամ գնալ հարավ»։