• 31/08/2022

ԱՄՆ-ն պետք է օգնի Կիևին` հարվածել Ռուսաստանի խորքերը. ամերիկացի գեներալ

ԱՄՆ-ն պետք է օգնի Կիևին` հարվածել Ռուսաստանի խորքերը. ամերիկացի գեներալ

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պետք է Կիևին զենք տրամադրեն Ռուսաստանի խորքերը հարվածելու համար և թույլ տան Ուկրաինային նման հարձակումներ իրականացնել: Ուկրաինական հեռուստատեսության եթերում այս մասին հայտարարել է ամերիկացի պաշտոնաթող բրիգադային գեներալ Մարկ Առնոլդը։

Նա «մեծ ռազմավարական սխալ» է անվանել այն, որ Արևմուտքը Կիևից պահանջել է չօգտագործել դաշնակիցներից ստացված զենքերը Մոսկվայի դեմ։

«Միացյալ Նահանգները և դաշնակիցները պետք է Ուկրաինային զենք տրամադրեն, որը կարող է հարվածել Ռուսաստանի տարածքին։ Ես չեմ խոսում Ղրիմի մասին: ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ասում են. «Մի հարվածեք Ռուսաստանի տարածքին». Բայց դա հիմարություն է»,- ասել է Առնոլդը։

Հրամանատարի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը պետք է գրոհեն օբյեկտները, որոնք գտնվում են «հարյուրավոր կիլոմետրեր Ռուսաստանի խորքում»։

«Դրա համար ՆԱՏՕ-ն պետք է փոխի իր քաղաքականությունը և հրաժարվի ռուսական տարածքներին հարվածների արգելման թեզերից»,- առաջարկել է գեներալը։

Առնոլդը բացատրել է, որ անհրաժեշտ է համարում Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, Himars կայանքների համար հեռահար հրթիռները, ինչպես նաև ԱՄՆ-ում ծառայության մեջ գտնվող ինքնաթիռներն ու մարտական ​​անօդաչուները Ուկրաինա տեղափոխելը։

Սակայն ամերիկյան գեներալը երեւի չի կարողացել հասնել այն մտքին, որ դա արդեն կլինի ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից ուղիղ ագրեսիա ՌԴ-ի դեմ: Իսկ դա ենթական է պատասխանի, որի դեպքում ԱՄՆ-ից բան չի մնա: