• 31/08/2022

Կրեմլը մեկնաբանել է Գորբաչովի մահը

Կրեմլը մեկնաբանել է Գորբաչովի մահը

Գորբաչովի մահվանից ժամեր անց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է լուրը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորին ցավակցություն է հայտնում ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ և հեռագիր կուղարկի նրա ընտանիքին և ընկերներին, ասել է Պեսկովը:

Մեկնաբանության սառնությամբ զուգորդված քաղաքավարությունն դժվար չէ տեսնել: Հաշվի առնելով, որ մահացել է ԽՍՀՄ-ն քանդողը, ինչը Պուտինը համարել է 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկը: Այսինքն, սա հենց այն դեպքն է, երբ հանգիստ կարելի է օգտագործել հայտնի արտահայտությունը` «Օղորմի կողքի մեռելներին…»: