• 02/09/2022

Ուկրաինայում ավելի ու ավելի է մոտենում հանգուցալուծումը. Լուկաշենկո

Ուկրաինայում ավելի ու ավելի է մոտենում հանգուցալուծումը. Լուկաշենկո

Ուկրաինայում ավելի ու ավելի է մոտենում հանգուցալուծումը: Ռուսաստանը չի կարող պարտվել, այլապես Ուկրաինան կջնջվի աշխարհի երեսից: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն:
«Անհասկանալի է, թե ինչ կլինի Ուկրաինայում։ Ռուսաստանը չի կարող պարտվել, Ամերիկան ​​չի կարող հեռանալ: Նրանք պայքարելու են։ Ուկրաինացիները պետք է ասեն իրենց խոսքը: Նախագահն այնտեղ ոչ մի բառ չի ասի, ամեն ինչ այլևս կախված չէ նախագահից: Կախված զինվորականներից. մեռնում են նրանք, տեսնում են, որ իզուր է։

Լեհերն արդեն ձեռքերը քսում են Արեւմտյան Ուկրաինայի վրա: Լեհերին տրվեց Ուկրաինան կառավարելու իրավունք։ Նրանք ընդհանրապես խելագարվեցին։ Ուկրաինան մասնատված է: Ուկրաինացիները ուտելու բան չունեն,բայց սնունդ են արտահանում Եվրոպա: Հետեւաբար, միայն ռազմական խնդիրը չէ: Այնտեղ հակամարտություն է հասունանում նախագահի և զինվորականների միջև։ Միայն զինվորականները կարող են ձեռքով սեղանին հարվածել ու ասել՝ ոչ, եկեք բանակցենք։ Որովհետև Ուկրաինան կջնջվի Երկրի երեսից: Մոտ ժամանակներս հանգուցալուծում կլինի»,- ասել է Լուկաշենկոն: