• 02/09/2022

Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա դե Կիրշների դեմ մահափորձի կադրերը (Տեսանյութ)

Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա դե Կիրշների դեմ մահափորձի կադրերը (Տեսանյութ)

Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա դե Կիրշների դեմ մահափորձ է տեղի ունեցել երեկ գիշեր Բուենոս Այրեսում՝ տուն գնալիս։

Cinco Noticias հեռուստաալիքի եթերում ցուցադրված կադրերում երեւում է, թե ինչպես է ամբոխի մեջ կանգնած տղամարդը կարողացել գրեթե դիմահար զենքով մոտենալ Ֆերնանդես դե Կիրշներին եւ կրակել։ Հաղորդվում է, որ հարձակվողի ատրճանակը լիցքավորված է եղել, սակայն սխալ է կրակել։

Ձախողված մարդասպանն արդեն կալանավորվել է: Պարզվել է, որ նա Բրազիլիայի 35-ամյա քաղաքացի է։

Տղամարդու այդ արարքի դրդապատճառները չեն հաղորդվում, սակայն Արգենտինայի փոխնախագահին կոռուպցիայի մեղադրանքներ են առաջադրվել։ Միևնույն ժամանակ, նախագահի շատ կողմնակիցներ համաձայն չեն այս ենթադրությունների հետ՝ նրանք հազարավոր երթեր են անցկացնում՝ ի պաշտպանություն Կիրշների հեղինակության, ինչպես նաև նրան տան մոտ հանդիպում են աջակցության կարգախոսներով։