• 05/09/2022

Ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի 24-րդ մեքենայացված բրիգադի գումարտակի հրամանատարը (ֆոտո)

Ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի 24-րդ մեքենայացված բրիգադի գումարտակի հրամանատարը (ֆոտո)

Ուկրաինայի Զինված ուժերի 24-րդ մեքենայացված բրիգադի գումարտակի հրամանատար, մայոր Ալեքսանդր Գլուշկոն ոչնչացվել է ռուսական բանակի կողմից Խերսոնի վրա Ուկրաինայի ԶՈւ հակահարձակման ժամանակ։

Այս մասին հայտնել են Վիննիցայի շրջանի Իվանովոյի գյուղական տարածքային համայնքի իշխանությունները։

«Նիկոլաևի շրջանում … Ուկրաինայի համար մղվող մարտերում զոհվել է Իվանովոյի բնակիչ, 24-րդ մոտոհրաձգային բրիգադի մեքենայացված գումարտակներից մեկի հրամանատար, մայոր Գլուշկո Ալեքսանդր Վասիլևիչը», – ասվում է զեկույցում:

Հաղորդվում է նաև, որ 2015 թվականին Գլուշկոն վաղաժամ ավարտել է ցամաքային զորքերի ակադեմիան և անմիջապես մեկնել ռազմաճակատ։