• 05/09/2022

Քաբուլում ահաբեկչության հետևանքով զոհվել են ՌԴ դեսպանատան աշխատակիցները

Քաբուլում ահաբեկչության հետևանքով զոհվել են ՌԴ դեսպանատան աշխատակիցները

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է ՌԴ դեսպանատան երկու աշխատակից։

«Սեպտեմբերի 5-ին, Քաբուլի ժամանակով ժամը 10:50-ին, Քաբուլում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժանմունքի մուտքի մոտ անհայտ զինյալը գործի է դրել պայթուցիկ սարք։

Հարձակման հետեւանքով զոհվել է դիվանագիտական ​​ներկայացուցչության երկու աշխատակից, զոհեր կան նաեւ Աֆղանստանի քաղաքացիների շրջանում։

Դեսպանատունը սերտ կապի մեջ է Աֆղանստանի անվտանգության ծառայությունների հետ, որոնք հետաքննություն են անցկացնում»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։