• 07/09/2022

Պուտինը նշել է, որ կարևոր խոսակցություն կունենա Էրդողանի հետ

Պուտինը նշել է, որ կարևոր խոսակցություն կունենա Էրդողանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ քննարկելու է ուկրաինական հացահատիկի արտահանումը Եվրամիության (ԵՄ) սահմանափակելու հարցը, քանի որ այն չի հասնում ամենաաղքատ երկրներին, գրում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի ուկրաինական հացահատիկն արտահանվի։ (…) Մենք դա արեցինք Թուրքիայի հետ համատեղ: Եթե մենք Թուրքիային բացառում ենք որպես միջնորդ երկիր, ապա Ուկրաինայից արտահանվող գրեթե ողջ հացահատիկը ուղարկվում է ոչ թե զարգացող ամենաաղքատ երկրներ, այլ Եվրամիության երկրներ», – ասել է Ռուսաստանի ղեկավարը: