• 07/09/2022

Նախագահ Պուտինը ծնկի է բերել Արևմուտքին հենց նրա պատժամիջոցներով. Daily Express

Նախագահ Պուտինը ծնկի է բերել Արևմուտքին հենց նրա պատժամիջոցներով. Daily Express

Նախագահ Պուտինը ծնկի է բերել Արևմուտքին հենց նրա պատժամիջոցներով: Այս մասին հայտնում է Daily Express-ը:
Հրատարակության տվյալներով՝ արևմտյան քաղաքական գործիչները դժգոհ են հակառուսական սահմանափակումների հետևանքներից, քանի որ ձեռնարկված միջոցները առաջացրել են էներգառեսուրսների պակասություն և դրանց գների կտրուկ աճ Եվրոպայում։

Լրագրողը հիշեցրել է նաև, որ իտալական Lega Nord աջակողմյան կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին վերջերս ԵՄ-ին կոչ է արել վերացնել էներգիայի սահմանափակումները, քանի որ դրանց հետևել է էլեկտրաէներգիայի վարձի կտրուկ աճը։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ դա վնաս է եվրոպական երկրներին, հատկապես Իտալիային, որը բավականին կախված է ռուսական էներգիայից։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի եկամուտները զգալիորեն աճել են, ասել է Փոլը։ «Նրանք, ովքեր պատժամիջոցների են ենթարկվել, հաղթանակած են դուրս գալիս, իսկ կիրառողները` ծնկի են իջել»,- եզրափակեց նա։