• 08/09/2022

Բայդենը դաշնակիցների հետ կքննարկի Կիևին հետագա օգնությունը. Bloomberg

Բայդենը դաշնակիցների հետ կքննարկի Կիևին հետագա օգնությունը. Bloomberg

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը բանակցություններ կվարի դաշնակիցների, այդ թվում՝ G7 երկրների, ՆԱՏՕ-ի և ԵՄ առաջնորդների հետ՝ քննարկելու Կիևին հետագա օգնությունը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ մարդկանց։

Հաղորդվում է, որ բանակցությունները տեղի կունենան տեսակոնֆերանսի միջոցով` հինգշաբթի առավոտյան Վաշինգտոնի ժամանակով:

«Բայդենը դաշնակիցների հետ բանակցություններ կվարի Ուկրաինային օգնելու հաջորդ քայլերի մասին, այդ թվում՝ G7 երկրների, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի առաջնորդների հետ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Բանակցությունների կոնկրետ մասնակիցները չեն նշվում։